Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. դա կլինի դասալքություն. Արշակ սրբազան
Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսում նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։ Կաթոլիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, և ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։
Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր, չափազանց բարձր գիտակցություն»,–ասաց նա։

