Կառավարությունը 3 մլրդ դրամ կհատկացնի Երևանի քաղաքապետարանին՝ բյուջեի ճեղքվածքը փակելու համար
Կառավարությունը նոյեմբերի 27-ին չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված որոշմամբ ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և «տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։
Փաստաթղթում ասվում է, որ տարեկան մայրաքաղաքի բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:
Դոտացիան հատկացվում է Երևանի քաղաքապետարանին՝ 45 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ստացված միջոցների պակասը հանգեցնում է ծախսերի ֆինանսավորման դժվարություններին։ Անհրաժեշտություն է առաջանում Երևանի քաղաքապետարանին տրամադրել այլ դոտացիա, որը կուղղվի 2025–ի ծախսերի ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացվեին տրանսպորտի ուղեվարձի եկամտից ստացված միջոցներով:
Երևան քաղաքի համար առաջնահերթություններից մեկը հանրային տրանսպորտի արդիականացումն ու տրանսպորտային շարժակազմի համալրումն է։ Մասնավորապես, նախատեսվում է 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, որի պայմանագրի արժեքի 30 տոկոսն արդեն իսկ նախատեսվել է ՀՀ կառավարության կողմից։ Սակայն ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ է նաև մնացած 70 տոկոսի ֆինանսավորումը։
Հետևաբար, ընթացիկ ծախսերի ապահովման և համայնքային ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար համար անհրաժեշտ է առնվազն լրացուցիչ 3.0 մլրդ դրամ»։

