«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Սյունիք (տեսանյութ)

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամները այս անգամ  մարդկանց մտահոգող խնդիրներն ու առաջարկները  լսելու նպատակով այցելել էին Սյունիք:  Բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են, բայց դրանք ավելի խորն են սահմանամերձ գյուղերում:

Առաջին չնախատեսված կանգառը Տանձավեր գյուղում էր:

Գյուղացիներից մեկը դժգոհում էր, որ ջուր ունեն, բայց կոյողի չկա: Մյուսը դժգոհում էր, որ ճանապարհների փոփոխությունից հետո մի շարք խնդիրների առաջ են կանգնել: Այս և մի շարք կոնկրետ խնդիրների մասին են լսել «Առաջարկ Հայաստանին» վերկուսական նախաձեռնության անդամները: