ԵՄ դեսպանները քարտ-բլանշ են տվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին երեկ գլխավոր դատախազը չէր ներկայացել: Լսումները բոյկոտել էին նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց ևս հրավիրել էին` ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։
Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետևում էր լսումներին։ Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով և չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլև անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, և նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։

