Ուկրաինայում կտեղակայվի խաղաղապահ ուժ Թուրքիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ուկրաինայի հարցով Կամավորների կոալիցիայի առաջնորդների գագաթնաժողովի առցանց հանդիպմանը։

Առցանց հանդիպմանը մասնակցել է 35 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպման ավարտին Մակրոնը նշել է, որ եթե Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիր, ապա Ուկրաինայում որպես խաղաղապահ ուժեր կտեղակայվեն բրիտանական, ֆրանսիական և թուրքական ուժերը։

«Ֆրանսիացի և եվրոպացի զինվորներից բացի, խաղաղության ստորագրման օրը այնտեղ կլինեն նաև բրիտանացի, ֆրանսիացի և թուրք զինվորներ, ոչ թե պատերազմի համատեքստում, այլ անվտանգության և վարժանքների իրականացման համար, ինչպես մենք այժմ անում ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի որոշ երկրներում», – ընդգծել է Մակրոնը։

Նշենք, որ Թուրքիան ներկայումս ռազմական ներկայություն ունի 3 մայրցամաքի 14 երկրում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ Հանրապետություն (ՀԿԹՀ), Սիրիա, Իրաք, Սոմալի, Կոսովո, Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Լիբանան, Ադրբեջան, Ալբանիա, Լիբիա, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Մալի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն։ Քանակապես Թուրքիան ամենաշատ ռազմական ներկայությունն ունի ՀԿԹՀ-ում՝ մոտ 40.000:

Եթե առաջիկայում թուրքական խաղաղապահ ուժերը տեղակայվեն նաև Ուկրաինայում, ապա կստացվի, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի 15 երկրում։ Նրանց մի մասը մարտական ուժեր են, մյուսներն իրականացնում են բանակի մարզում։

ermenihaber.am