Կարգավորման գործընթացում ՌԴ-ի հիմնական զիջումը ռազմական գործողությունների դադարեցումն է. Թրամփ

Ուկրաինան կարող է Ռուսաստանին տարածքներ զիջել, քանի որ հակառակ դեպքում ​​ռիսկի է դիմում կորցնել դրանք մարտական ​​գործողությունների ընթացքում:

Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։ 

«Դուք տեսնում եք, որ ճակատային գիծն ակնհայտորեն տեղաշարժվում է մեկ ուղղությամբ։ Այնպես որ, կարող է պատահել այնպես, որ այդ տարածքները ցանկացած դեպքում մի քանի ամսից հայտնվեն Ռուսաստանի մոտ», – ասել է նա։

Թրամփի խոսքով՝ այս իրավիճակում Ուկրաինան պետք է որոշի՝ «արդյոք շարունակել կռվել և ևս 50 000 կամ 60 000 մարդու կորցնել, թե համաձայնության գալ հիմա»։Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանը որևէ զիջումների է գնում կարգավորման գործընթացում։

«Նրանք զիջումների գնում են։ Նրանց հիմնական զիջումն այն է, որ նրանք համաձայն են դադարեցնել ռազմական գործողությունները և դրանից հետո այլևս հող չգրավեն», – նշել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին հավաստիացրել է, որ կարգավորման գործընթացում «ընդհանուր առմամբ, մենք առաջընթացի ենք հասնում», և ինքը կցանկանար, որ հակամարտությունն ավարտվեր։