Վլադիմիր Սոլովյովին փորձել են թունավորել պիցցայով
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանության փորձի մեջ մեղադրվողները փորձել են սպանել նրան թունավորված պիցցայով։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», htmlայս մասին հայտարարվել է Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանի դատական նիստում, որտեղ քննվում է լրագրողի դեմ մահափորձի գործը։
Դատական նիստի ընթացքում ընթերցվել է գործով մեղադրյալներից մեկի՝ Անդրեյ Պրոնսկու բնակարանում կատարված աուդիոձայնագրությունը։

