Դիլիջանն ամենամոտն է հրդեհին, քաղաքում ծուխ կա․ Հաղարծին բնակավայրի ղեկավար

24News https://24news.am/nerkin-kyank/473888/ Դիլիջան քաղաքում ծուխ է, բայց անտանելի վիճակ չկա: 24News-ի հետ զրույցում ասաց Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

«Դիլիջան քաղաքն այս պահին ամենամոտն է հրդեհին, այդ մասում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Քաղաքում ծուխ կա, բայց անտանելի վիճակ չի, նոր եմ Դիլիջանից վերադարձել», – նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարբեր մարզերի անտառներում հրդեհներ են բռնկվել, այս պահին Դիլիջանի անտառների որոշ հատվածներում կրակը դեռ ամբողջովին չի մարվել: