Արտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ազատվել է պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

