«Ո՞ւմ եք էշի տեղ դրել»․ 3.2 միլիարդի կրճատումը և կառավարության հակասական քաղաքականությունը․ Ավետիք Քերոբյան
Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը գրում է․
«Կառավարական շենքերում տեղավորված խմբավորումը նոյեմբերի 20-ի 1641 համարով «որոշում» է կայացրել, որով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը պետական բյուջեով հատկացված 5.7 մլրդ դրամից 3.2 մլրդ դրամ է կրճատել, որից` 1.8 մլրդ ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, 1.4 մլրդ փորձանմուշների արտադրություն:
Նույն «որոշումով» 3.8 մլրդ դրամ էլ կրճատվել է ՏՏ ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրից: Նկարը կցել եմ:

Ստերի մեջ թաղված խմբավորման պարագլուխը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ 2025-ը ռազմարդյունաբերության տարի են հայտարարել, իսկ դրա մյուս անդամները այս տարվա մարտ ամսին այս ծրագրերի կատարմանը «նպաստող որոշումների» նախագծերը հիմնավորում էին կարգավորումները բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:
Այդ ժամանակ հարցազրույցներումս անդրադարձել եմ և այդ ստախոսությանը, և սրանց կողմից ռազմարդյունաբերությունը զարգացնելու ցանկության բացակայությանը, և իրենց անգործությանը օրինական տեսք տալու վատ թաքցված խարդախություններին:
Այս նույն որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում: Եթե միայն ԱԱՀ-ն հաշվենք, 576 մլն դրամով պակաս հարկ է ձևավորվում ռազմարդյունաբերության զարգացման ծախսերի կրճատումից, եթե դրան գումարենք աշխատանքների կատարման ընթացքում ձևավորված եկամուտները և շահույթները, 1 միլիարդը կանցնի:
Ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Որոշման հղումը` առաջին մեկնաբանությամբ»։

