Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը նա իր առաջ մեկ այլ ՝ավելի գոյաբանական խնդիր է դրել Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։

Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է, ու քանի որ նա իրեն համարում է «իրական Հայաստանի վարչապետ», իսկ ՀՀ սահմանները նրա համար 29743 քառակուսի կիլոմետրն է, ապա նրա համար անընդունելի է, որ Վեհափառը հետաքրքրվում է Ուրուգվայի ու Ավստրալիայի հայ համայնքի հարցերով, կամ ասենք Գերմանիայում հայորդաց դպրոցի բացում, Տորոնտոյում՝ գրադարան։ 

Այսինքն, եթե Նիկոլը, Աստված մի արասցե, կարողնա հաջողել Վեհին Լուսավորչի գահից հեռացնել, նա տապանաքար է դնելու հայոց եկեղեցու ազգային լինելու վրա՝ նրան դարձնելով ՀՀ-ում գործող հերթական կրոնական կազմակերպություն, որին, ինչ կերպ ուզենա, ցանկացած առիթով կարող է նեղացնել, իրեն հարմար ձևով ծալել։ 

Ի դեպ՝ ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ նա ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար, որպեսզի բոլոր հարցերին տիրապետի խորքային, դրանց համապատասխան քաղաքական պրիզմայով լուծումներ տալու և իր իշխանությանը հպատակեցնելու համար։ Բնականաբար եկեղեցին ու հոգևորականներն, այդ թվում Սփյուռքի թեմերն այս ամենը գլխահակ չեն ընդունելու, և տեղի է ունենալու ներքին ցնցումներ և մի տևական ժամանակահատված լինելու է «смута»-ի շրջան։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից