Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ակտիվ տեմպերով է ընթանում. ադրբեջանցի նախարար

Զանգեզուրի միջանցքի շինարարությունը, որի տարեկան թողունակությունը մինչև 15 միլիոն տոննա է, ակտիվորեն շարունակվում է։ Ինչպես հաղորդում է APA-Economics-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը՝ Երկաթուղային տրանսպորտի հարցերով ԱՊՀ խորհրդի 83-րդ նիստում:

Նա նշել է, որ երկաթուղու՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Աղբենդի տարածք տանող հատվածը կավարտվի 2026 թվականին։

«Միաժամանակ, Ադրբեջանն աշխատում է Նախիջևանով անցնող մոտ 200 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածի շինարարության վրա: Այս մայրուղու նախագծումն այժմ ավարտված է, և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։

Մի քանի օրվա ընթացքում «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսկսի նախագծի իրականացումը»,- ասել է նա։