Այս կամ այն անձի թիրախավորումն ուղիղ ազդակ է հանրությանն առ այն, որ ՀՀ-ում ազատ խոսքը պատժելի է

ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումները ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին, արձանագրումն է այն փաստի, որ այս խնդիրը քաղաքական օրակարգի առանցքային դրույթներից է:

Իշխանությունը քաղաքական խոսույթին հակադրում է բռնությունն ու բանտարկությունը և դա դարձրել է իր հիմնական խաղաքարտը:

Իշխանությունը ո´չ թե ընդդիմախոսների, այլ իրականում պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, որովհետև այս կամ այն անձի թիրախավորումն ուղիղ ազդակ է հանրությանն առ այն, որ ՀՀ-ում ազատ խոսքը պատժելի է:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան