ԱՄՆ Խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել նոյեմբերի 27-ին
ԱՄՆ Խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել արդեն նոյեմբերի 27-ին։
Զելենսկին պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Գոհաբանության օրը (նոյեմբերի 27-ին), որպեսզի հայտարարի Ռուսաստանի Դաշնության հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին:
Այս մասին հայտնում է Axios-ը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Աբու Դաբիում։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը հանկարծակի ժամանել է պատվիրակություն Ուկրաինայից, որը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և ԳՀՀ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

