Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։