Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով
Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։
Դեռ մի կողմ թողնենք այս արշավի հակաիրավական կողմը, ուղղակի մի հարց տանք մեզ՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ, կփորձեի՞ն տարաբնույթ հնարովի արդարացումներով այս խիստ ճակատագրական շրջափուլում թուլացնել իրենց հոգևոր, համազգային հենասյունը։
Աստված պահապան մեր Հայ Եկեղեցուն ….
իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

