ԱՄՆ-ն հասկանում է, որ խաղաղության ծրագիրը պետք է ստանա ռուսական կողմի համաձայնությունը․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն հասկանում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ստանա ռուսական կողմի համաձայնությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք։ Իհարկե, մենք պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերը համաձայնեցված են:

Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք նրան, որ այս պատերազմում մյուս կողմը՝ Ռուսաստանը, նույնպես համաձայնվի նրանց հետ»,-ասել է Լևիթը լրագրողներին։