Քննչականը կատարում է իշխանության պատվերը. փաստաբանը` Արշակ սրբազանի գործի մասին
ՀՀ իշխանության նպատակն է` ամեն կերպ հիմնավորել, որ տարածված տեսանյութերը կապ ունեն Արշակ սրբազանի հետ, մինչդեռ փաստաբանական թիմն ուզում է քննությունը տանել ճիշտ ուղղությամբ և պարզել` ո՞ւմ կողմից է կեղծվել տեսանյութը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Հայտնել էինք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Փաստաբան Բաբայանն այն համոզմանն է, որ իշխանության նախաձեռնած այս գործընթացին ամեն կերպ փորձում է աջակցել ՀՀ քննչական կոմիտեն։
«Քննչական մարմինը, կատարելով քաղաքական իշխանության պատվերը, հենց այդ ուղղությամբ է իրականացնում քննությունը` ապացուցելու համար, թե տեսագրություններն իրական են։ Փորձ է արվում քննությունն իրականացնել իրենց հարմար ուղղությամբ, իսկ մենք առաջարկել ենք այն իրականացնել ճիշտ ուղղությամբ»,– ընդգծեց փաստաբանը։
Բաբայանը նշեց, որ, մասնավորապես, պետք է պարզել, թե ում կողմից է կեղծվել և տարածվել տեսագրությունը և դրանով իսկ Արշակ սրբազանի նկատմամբ տարածվել ատելություն, թշնամանք, որը ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

