Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա
Տեր Տիրան քահանա Նահապետյան․ «Միանում եմ Արժանապատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ։
Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Պատարագ է մատուցել Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Վերջինս Սուրբ Պատարագի ընթացքում միտումնավոր զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը։

