Եվրոճիվաղներն անցել են գործի՝ խաղաղության ծրագիր կոչվածն անխուսափելի և մեծ պատերազմի ծրագրի վերածելու նպատակով

Ժնևում երեկ անցկացվել են բանակցություններ՝ ուղղված ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկու հանդիպումից առաջ Թրամփի «խաղաղության ծրագրի» (շրջանակային համաձայնագրի նախագծի) ձևակերպումների համաձայնեցմանը: Խորհրդակցությանն ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

Բայց ահա, ինչպես հայտնել է ТАСС- ը, բանակցություններին մասնակցելու էին նաև Եվրամիության (ԵՄ) «գորշ կարդինալները»՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկոգը, Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյորն Զայբերտը, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավարի օգնական Պեդրո Լուրտին: Ուկրաինական պատվիրակությունը Ժնևում երեկ արդեն հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության հարցերով խորհրդականների հետ:

 

Այս ամենը դեռ ժնևյան բանակցություններից առաջ

Դեռ ժնևյան բանակցություններից առաջ գերմանական «Bild» պարբերականը, Ura.ru- ի փոխանցմամբ, հայտնել էր, որ Գերմանիան գործընկերներ է հավաքում ԱՄՆ- ի դեմ՝ վրդովվելով Թրամփի ծրագրից: Գերմանիայի կառավարությունը մոբիլիզացնում է եվրոպացի գործընկերներին՝ ԱՄՆ- ի քաղաքականությանը հակազդելու համար։ Ըստ այդմ, Բեռլինը մտադիր է ամենաբարձր մակարդակով ճնշում գործադրել ԱՄՆ- ի վրա, որպեսզի Վաշինգտոնին հայտնի դարձնի Եվրոպայի համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման այդ ծրագրի հետևանքները: Նշվել է, որ չնայած ԱՄՆ- ի ճնշմանը, Ուկրաինան պետք է Վաշինգտոնին հակահարված տա, այսինքն՝ մերժի ծրագրի որոշ կետեր:

Շվեյցարիայում երեկ կայացած բանակցություններից առաջ, ինչպես տեղեկանում ենք Ura.ru- ի մեկ այլ հրապարակումից, հիշյալ ծրագրի դեմ հանդես է եկել նաև ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը, մեկնաբանելով ծրագրի կետերը, հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի կողմից «զիջումների իրավունք չունի», իսկ ցանկացած խաղաղ համաձայնագրի պայմանները պետք է որոշի Կիևը. այս մասին, «Газета.Ру» – ի փոխանցմամբ , հաղորդել է «Sky News» հեռուստաալիքը:

Կալլասի խոսքով՝ Եվրոպան և Ուկրաինան ձգտում են խաղաղության, բայց «չեն կարող պարզապես զիջել ագրեսիային»: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Եվրամիությունը կաջակցի ցանկացած խաղաղ ծրագրի, եթե այն ապահովի «կայուն և արդար խաղաղություն» և իրենում ներառի Ուկրաինայի և ԵՄ- ի դիրքորոշումները: Դե մեզ, իհարկե, ծանոթ է խաղաղության ձգտման հարցում Եվրոպայի և Ուկրաինայի, մասնավորապես, հենց Կալլասի և Զելենսկու ողջ կեղծավորությունը, ինչպես նաև «կայուն և արդար խաղաղության» նրանց մեկնաբանությունը: Այնպես որ, դրանք զուտ միամիտներին ու հիմարներին մոլորեցնելու համար են նախատեսված:

Թրամփի «խաղաղության ծրագրի» կոշտ քննադատությամբ (https://www.kp.ru/online/news/6684831/ ) է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Ժնևյան հանդիպումից առաջ հայտնի դարձավ նաև, որ եվրոպական առաջատար պետություններն ուսումնասիրության համար Վաշինգտոն են ուղարկել Ուկրաինական հակամարտության հարցով խաղաղության ծրագրի իրենց «աշխատանքային տարբերակը»: Life.ru- ի փոխանցմամբ , այս մասին, հղում անելով իր աղբյուրների,  հայտնել է գերմանական «Der Spiegel» պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպացի քաղաքական գործիչներն ակտիվորեն աշխատել են հակընդդեմ առաջարկների վրա ուրբաթ՝ նոյեմբերի 21- ի երեկոյան՝ խորհրդակցություններ անցկացնելով ՀԱՀ-ում G20- ի գագաթնաժողովի շրջանակներում: Պատրաստված փաստաթուղթն իրենից ներկայացնում է խաղաղ գործարքի սկզբնական 28 կետերի վերամշակված տարբերակը, որն առաջարկել է Թրամփը:

«Bild»- ը, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , մասնավորապես գրել է, որ ԵՄ- ում ցանկանում են փոփոխություններ կատարել ծրագրի չորս կետերում, որոնք վերաբերվում են Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքներին, Ղրիմը, ԴԺՀ- ն, ԼԺՀ- ն ռուսական ճանաչելուն, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատմանը և սառեցված ռուսական ակտիվներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես դեմ է Թրամփի «խաղաղության ծրագրի» մի շարք դրույթների, հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին քննարկել խաղաղության ծրագիրը Թրամփի հետ: Ավելին. ինչպես, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնել է «Sky News» հեռուստաալիքը, Եվրոպական երկրների ղեկավարները, նրանց թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին, կարող են այս շաբաթ ժամանել Վաշինգտոն՝ քննարկելու Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրագիրը, և փորձելու համոզել ԱՄՆ- ի նախագահին՝ փոփոխություններ կատարել ծրագրում:

«Газета.Ру» – ի փոխանցմամբ , «Bild» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել է, որ Եվրամիության երկրների ղեկավարները դժգոհ են ռուս- ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ- ի նախագահի առաջարկած ծրագրից, պահանջում են լրամշակել այն, փոխել դրա առնվազն չորս կետ:

Պարբերականի տեղեկություններով՝ ԵՄ- ում, առաջին հերթին, պատրաստ չեն ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի և նախկինում Ուկրաինայի կազմի մեջ մտնող այլ տարածքների նկատմամբ: Բացի այդ, Բրյուսելում կարծում են, որ անհրաժեշտ է ճշգրտել ուկրաինական բանակի հնարավոր կրճատման, Կիևի համար անվտանգության երաշխիքների, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին կետերը: «Bild»- ն ընդգծել է, որ ՌԴ- ի ակտիվների վերաբերյալ ԱՄՆ- ի ծրագիրը «հատուկ գրգռում» է առաջացնում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մոտ:

«Bloomberg»- ի տեղեկացմամբ, եվրոպական կողմը մտադիր է պնդել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի պահպանման հարցում։ Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, որը ծանոթ է ծրագրի եվրոպական տարբերակին, «այստեղ ոչ մի սահմանափակում չի կարող լինել»:

Նոյեմբերի 22- ին Եվրամիության երկրները պաշտոնապես համատեղ հայտարարություն են հրապարակել Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում: Դրանում նախագիծը կոչվում է «հիմք, որը լրացուցիչ աշխատանք կպահանջի»։

Մենք հստակ հավատարիմ ենք ուժի միջոցով սահմանների փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինան խոցելի կդարձնեն ապագա հարձակումների համար»,- նշված է փաստաթղթում։

Եվրոպական առաջնորդները նաև ընդգծել են, որ «ԵՄ- ին և ՆԱՏՕ- ին վերաբերող տարրերի իրագործումը կպահանջի համապատասխանաբար ԵՄ- ի և ՆԱՏՕ- ի անդամների համաձայնությունը»: Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան, իր հերթին, հայտարարել է Ուկրաինայի հարցով Եվրամիության արտակարգ գագաթնաժողով անցկացնելու մասին, այն նշանակված է այսօր:

 

ՌԴ Պետդումայից արձագանքել են Թրամփի «խաղաղության ծրագրի» 4 կետերը փոխելու ԵՄ- ի պահանջներին

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովի հավաստմամբ, Թրամփի ծրագրի առնվազն չորս կետերը փոխելու եվրոպական երկրների մտադրությունը նշված ծրագրի լիակատար մերժումն է: Խորհրդարանականը պարզաբանել է, որ հիշյալ պահանջներից նույնիսկ յուրաքանչյուրն արդեն իսկ մահափորձ է ԱՄՆ- ի առաջնորդի նախաձեռնության դեմ:

«Ինչ պայմանական աջակցության խոսքերով էլ դա ուղեկցվի, նրանց մոտեցումը, որը հնչեցվել է խաղաղ պլանին արձագանքելիս, դրա լիակատար ժխտումն է»,- Lenta.ru.- ի տեղեկացմամբ, հայտարարել է Նովիկովը։

 

Կիրիլ Դմիտրիևի դիպուկ ու շառաչուն ապտակը Եվրամիության երկրների ղեկավարներին՝ քաոսի առաջնորդներ

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Եվրամիության երկրների առաջնորդներին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին անվանել է «պատերազմ հրահրողներ» ու «Քաոսի առաջնորդներ», և նրանց քննադատել դրա համար:

«Մեծ Բրիտանիայում և ԵՄ- ում պատերազմ հրահրողներն իրենց երկրների պատմության մեջ ամենաանպաշտպան առաջնորդներն են։ Քաոսի առաջնորդներ»,- գրել է Դմիտրիևը սոցիալական ցանցի անձնական էջում՝ մեկնաբանելով Սթարմերի հարցազրույցը բրիտանացի լրագրող Բեթ Ռիգբիին։

Ավելի վաղ «Комсомольская правда»- ն հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ Եվրոպան բացահայտորեն նախապատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Լավրովն ընդգծել է, որ ԵՄ- ն միտումնավոր սաբոտաժի է ենթարկում Ուկրաինայի ուղղությամբ ցանկացած խաղաղարար նախաձեռնություն ու հրաժարվում Մոսկվայի հետ ուղիղ շփումներից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան