Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն կհրապարակեն

Ռուսաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ կապերի հետագա ամրապնդման նոր, հավակնոտ նպատակներ են ուրվագծվելու երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը նախատեսվում է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի միջև բանակցություններից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ կապված Ռուսաստանի առաջնորդի Ղրղզստան կատարելիք այցի վերաբերյալ։

«Բանակցություններից հետո նախագահները կընդունեն համատեղ հայտարարություն: Այդ փաստաթուղթը սահմանում է նոր, հավակնոտ նպատակներ՝ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար: Բացի այդ, կստորագրվեն մի շարք միջկառավարական, միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր», – նշվում է նյութերում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։