Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում․ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Լուիս Գրասային։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը խաղաղության հետագա ամրապնդման, փոխադարձ վստահության հաստատման և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղություններում:

Մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա խնդիրների հասցեագրման գործում ԵԱՀԿ դերի բարձրացման վերաբերյալ: