Արցախի ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Այսօր Փարիզում, 1972 թվականին ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում, Ադրբեջանը 2025-2029 թվականների համար ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից մեկ տեղի համար մրցել են հինգ երկրներ։ Առաջին փուլում Ադրբեջանը 160 ձայնից ստացել է 92-ը։

