ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց:

Խորհրդի առաջնահերթությունն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:

Մրցույթին կարող են մասնակցել՝

ՀՀ-ում պետական գրանցում ունեցող ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների)

ֆիզիկական անձինք,

համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին՝ https://bit.ly/3Xbg4lE:

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը անհրաժեշտ է ուղարկել press@minfin.am էլ. հասցեին:

Հայտի մեջ ներառվող տեղեկատվությանը, կից ներկայացվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Xbg4lE:

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18:00-ը։ Ժամկետից ուշ ներկայացված և սահմանված ժամկետում թերությունները չվերացրած հայտերը ենթակա չեն դիտարկման:

Նախարարին կից հասարակական խորհրդի պատասխանատու պաշտոնատար անձն է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Էլեն Աբգարյանը: Հարցերի դեպքում կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել պատասխանատու պաշտոնատար անձին՝ զանգահարելով 011 800 325 հեռախոսահամարին։