Հաղորդում դատախազությանը՝ Փաշինյանի կողմից Եկեղեցու և քաղաքացիների իրավունքների խախտման մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին։

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ։

Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձռնմխելիության սկզբունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության եւ արդարադատության համակարգի վրա, ինչպես նաեւ օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց եւ ապացուցված պատրաստակամությունը, նրա գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների համար։ Պահանջում ենք Գլխավոր դատախազից Սահամանդրությամբ եւ օրենքնով նախատեսված գործողություններ կատարել, քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին։ Ստորեւ ներկայացնում ենք հաղորդումը հանցագործությունների կատարման մասին։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Արման Վեզիրյան, «Հելսինքյան Ասոցիացիա»

Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինքյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտե»

Արեն Նահապետյան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն»

Հայկ Նահապետյան, «301֊ի Խորհուրդ» ՀԿ

Տիգրան Պասկեւիչյան, լրագրող հրապարակախոս

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթի խմբագիր

Կարեն Քոչարյան, Հրապարակախոս, վերլուծաբան

Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Սամվել Տոնոյան, «Գերագույն խորհուրդ» ՀԿ

Արտաշես Իկոնոմով, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն

Նինա Կարապետյանց, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն

Արաքսյա Գրիգորյան, «Ապրելու երկիր» կուսակցություն

Արամ Թորոսյան, «Նոր ուժ» կուսակցություն

Արմեն Մանվելյան, «Հայաքվե» քաղաքական նախաձեռնություն

Լեւոն Զուրաբյան, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն

ՓԱՍՏԱԿԱԶՄ 1

https://civic.am/news/103082 հղումով լրատվական կայքում «Կաթողիկոսն ասումա ընտանիքիդ վերցրա գնա Նիկոլի դեմ միտինգի․ ձայնագրություն» հոդվածում նշվել է՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն: Գտնում ենք, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն: Գտնում ենք, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները: ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը`պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՓԱՍՏԱԿԱԶՄ 2

Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք հանդիսացող տեղեկությունները. Ն.Փաշինյանն իր՝ Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումները. 2025 թվականի մայիսի 30-ին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։»: 2025 թվականի մայիսի 31-ին. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։ Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա», Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ և վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության և թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը և մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։ Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»։

2025 թվականի հունիսի 1-ին.

«(…) Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետևյալն է․ «Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։ Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ:»։

2025 թվականի հունիսի 2-ին.

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում:»։

2025 թվականի հունիսի 3-ին.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։»:

2025 թվականի հունիսի 9-ին.

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

2025 թվականի հունիսի 10-ին.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;

դ) ամեն օր աղոթում են;

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։

Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։

Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։

Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել nikolpashinyan@gmail.com էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։

Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության և/կամ զբաղմունքի մասին։

Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։

Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»։

2025 թվականի հունիսի 17-ին.

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։

Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։

«Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։

«Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։

Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»։

2025 թվականի հունիսի 18-ին.

«(…)

Անկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի և ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։ Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն և պետք է հեռանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից»։

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

2025 թվականի հունիսի 22-ին.

«Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին։

Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։

Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։

Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։

Նաև բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն և Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»։

2025 թվականի հունիսի 23-ին.

(…)

«Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։

2025 թվականի հունիսի 24-ին.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։

Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

2025 թվականի հունիսի 25-ին.

«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

«1․ Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ․․․»[1]:

«2․ Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ. անշուշտ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ․․․»[2]:

«3․ Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»[3]:

«4․ Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»[4]:

«Դե էլ չասենք հոսանքի անջատումների սպոնսորը ով է․ «մեծ բարերար», աննկուն տեղափոխական և մեր ժամանակների Գռաֆ Մոնթե Քրիստո, որ թքած ունի թե ՀԷՑ–ի, թե ՀԷՑ–ի բաժանորդների վրա․․․»:

«Սրբազան հոր» աշխատանքային գործիքները»[5]:

2025 թվականի հունիսի 26-ին.

«Կուսակրոնության ուխտագիրը խախտած և Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։

Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։

Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»։

«Բացահայտվել է ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»:

2025 թվականի հունիսի 27-ին.

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։

«Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»։

«Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ «սրբազանը» իր՝ Կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։

Ընդ որում, միջնորդությունը կարող է լինել ապանձնավորված, նաև մյուս «սրբազանների» պարագայում օգտագործելու համար, ընդգծելով, որ ոմանք առանց կնոջ, ոմանք առանց տղամարդու չեն կարողանում մի ամիսը լմնցնել։

Կամ՝ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու։ Սեզոնը գիտի»։

2025 թվականի հուլիսի 02-ին

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։

Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»։

«Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ»։

ՀՀ Ազգային ժողովը 03.07.2025թ. ընդունել է՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարություն, որում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովը՝

(…)

Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված ենՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսևորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքի դեմ:

Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման և Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը

Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ նեղքաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել Հայաստանի Հանրապետության օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը:»:

Նախագծի հեղինակն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նախագիծը նույն օրը ընդունվել և ստորագրվել

Քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքը և հիմնավորումները.

ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի համաձայն՝

Սահմանադրականկարգըտապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդկամ 4-րդհոդվածովկամ 5-րդկամ 6-րդհոդվածի 1-ինմասովկամ 7-րդհոդվածովնախատեսվածնորմիգործողությունըփաստացիդադարեցնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Տվյալ հանցագործության անմիջական օբյեկտ են հանդիսանում այն հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են սահմանադրական կարգի հիմունքների պաշտպանությանը, իսկ լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում՝ պետական ինստիտուտների օրինական գործունեությունն ու ժողովրդավարության սկզբունքներն ապահովող հասարակական հարաբերությունները:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

«Հայաստանի հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Այսպիսով, ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու օբյեկտիվ կողմն են կազմել սույն հաղորդման 1-ին կետում նախատեսված գործողությունները: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, իրավունք չունենալով որևէ կերպ միջամտելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը, որի դրսևորումներից է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը, խախտելով օրինականության սկզբունքը, 2025 թվականի մայիսի 05-ից սկսած, խտրական վերաբերմունքով պայմանավորված, ոտնձգություն է դրսևորում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ: Բացի այդ, Ն.Փաշինյանն իր գործողություններով փաստացի դադարեցրել է ՀՀ Սահմանադրության  1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածների գործողությունը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 3.

1․Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ուպաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 6.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

(…):

Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և գործարար Ս.Կարապետյանին:

Այդ մասին են վկայում Ն.Փաշինյանի հետևյալ գրառումները՝

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։

Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։

Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»։

«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

«1․ Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ․․․»:

«2․ Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ. անշուշտ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ․․․»:

«3․ Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»:

«4․ Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»:

«Սրբազան հոր» աշխատանքային գործիքները»:

«Բացահայտվել է ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»:

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։

«Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»։

«Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ «սրբազանը» իր՝ Կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։

Ակնհայտորեն, վերը նշված գրառումներին հաջորդել է՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը հանցագործության մասին, ձերբակալվել և ապա կալանավորվել են վարչապետի կողմից արված հրապարակումներում ուղղակիորեն մատնանշված անձինք, մեկնարկել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը: Այսինքն, այն նույն տրամաբանական շղթայով, ինչ Ն.Փաշինյանը կատարել է իր հրապարակումները:

Առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ համոզմունք է ձևավորվում առ այն, որ Ն.Փաշինյանը միջամտում է օրենսդիր և դատական իշխանությունների գործունեությանը՝ խախտելով փոխզսպման և հավասարակշռման կարևորագույն սկզբունքը: Օրինակ՝

«Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ», «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա», «Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ», «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել» գրառումներին հաջորդել են մասսայական ձերբակալումներ և կալանավորումներ: Հենց նույն օրը, հիսունից ավել անձ ձերբակալվել է, ձերբակալվել են նաև Սամվել և Կարեն Կարապետյանները: Հաջորդ օրը Ս.Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է կիրառվել: Ինչ է սա, եթե ոչ հստակ ուղերձ և ճնշում իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա:

«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը» արտահայտությանը հաջորդել է մասսայական ձերբակալումների մեկ այլ ալիք, որին հաջորդել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալումը և ապա կալանավորումը:

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից, եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը», «Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին», «Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ «սրբազանը» իր՝ Կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ» արտահայտություններին անմիջապես հաջորդել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալումն, ապա կալանավորումը:

Իսկ 07.06.2025 թվականին արված գրառումը, կարծես նոր ուղերձ է իրավապահների համար. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

Ավելին, ՀՀ Ազգային ժողովը (փաստացի ՔՊ-ն) ՀՀ Սահմանադրությամբ ունենալով պարտականություն վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ, ընթացող նախաքննության պայմաններում, խախտելով անձանց անմեղության կանխավարկածը, 03.07.2025թ. ընդունել է հայտարարություն, որն ավելի շուտ հիշեցնում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (այդ վարույթով քրեական հետապնդման ենթարկվող անձանց) մեղադրական վերդիկտը:

Այդ մասին են խոսում հետևյալ նախադասությունները՝

«(…)

Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին»

«5. Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման և Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը:

Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:»:

ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3.Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Այսպիսով Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը, որպիսի արարքները կազմում են ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը: Իսկ ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն: Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ-ն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա:

Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:

*****

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համաձայն.

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Տվյալ հանցագործության օբյեկտ է հանդիսանում հասարակական անվտանգության կարգը:

Օբյեկտիվ կողմը դրսևորվում է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելով:

Սուբյեկտիվ կողմից հանցանքը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Սուբյեկտ է հանդիսանում՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:

Նույն հոդվածի 2-րդ մասով սուբյեկտները հատուկ են՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններ կամ դրանցով պայմանավորված ազդեցություն ունեցող անձինք:

Գտնում ենք, որ Ն.Փաշինյանի արարքում առկա են վերը նշված հանցակազմի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հատկանիշները, հետևապես, վերջինիս արարքին ողջամտորեն կարելի է տալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Վկայակոչված հրապարակումների ներքո առկա մեկնաբանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպիսիք շատ քաղաքացիների մոտ ագրեսիա և անհանդուրժողականության տրամադրություններ են սերմանել: Մասնավորապես, առկա բացասական մեկնաբանությունները բավականին մեծ քանակության հավանումների են արժանացել: Օրինակ՝ «Վարչապետ ջան մաքրեք եկեղեցին կաթողիկոսից սկսած, Սրանք սատանային են ծառայում քոչին, Աստծուն ուրացել են խաղաղություն քարոզելու փոխարեն ատելություն են քարոզում, Եկեղեցին դարձրել են իրենց բիզնես կենտրոնը» մեկնաբանությունն ունի մի քանի հարյուր հավանում, կամ՝ «Եկեղեցին Գարեգինից և յուր ավազակներից պետ էր մաքրել 2020 թվականից, երբ ի հիշատակ պատերազմում նահատակված մեր հայորդիների հիշատակի համար կազմակերպված սգո երթի ժամանակ ազգի հոգևոր առաջնորդը բացակայում էր» մեկնաբանությունն ունի մոտ հարյուր հավանում, կամ՝  «Ի գործ Վարչապետ ջան, մաքրենք մեր եկեղեցիները սրբապիղծ, մաֆիոզներից» մեկնաբանությունն ունի հարյուրից ավելի հավանում և այլն: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ն.Փաշինյանի կողմից արված հայտարարություններն արդեն իսկ խիստ բացասական ազդեցություն են ունեցել հասարակական տրամադրությունների վրա և ատելություն և անհանդուրժողականություն սերմանել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ:

Ն.Փաշինյանն իր հրապարակային խոսքում, ունենալով բավականին մեծ լսարան փորձ է կատարում ոտնձգել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը, որի դրսևորումներից է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Նման միջամտությունը կամ դրա փորձը խախտում է օրինականության սկզբունքը:

Նիկոլ Փաշինյանը հակասելով նշված սահմանադրական նորմին իր վարքագծով փորձում է վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

ՓԱՍՏԱԿԱԶՄ 3

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին և 8900 քմ հողամասը:

Նշված փաստը հաստատվում է կից ներկայացվող Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 Հայրապետական տնօրինությամբ Տ.Արամ քահանայ Ասատրյանը հռչակվել է կարգալույծ և կոչվել է աշխարհական դասի՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

22.10.2025թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետի կողմից Ստեփան Ասատրյանին է ուղարկվել Հայրապետական տնօրինությունը, ինչպես նաև ուղեկցող գրությամբ տեղեկացվել է, որ «..զրկված եք քահանայական կարգից, ուստի իրավունք չունեք իրականացնել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, ինչպես նաև ներկա գտնվել Հովհանավանքի, այլև որևէ եկեղեցու ատյանում, խորանում, ավանդատներում և այնպիսի վայրերում, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար»:

Նույն գրությամբ առաջարկվել է Ստեփան Ասատրյանին մինչև 23.10.2025թ. ժամը 15:00-ն ազատել Հովհաննավանքը և տեղի բանալիները հանձնել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տ.Շնորհք աբեղա Պարոնյանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 22.10.2025թ. Ազգային ժողովում հետևյալ հայտարարությունն է արել ըստ Հայկական Ժամանակ լրատվական կայքի տեղեկության՝ «Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի այն հարցին,  թե Տեր Արամ քահանան կարգալույծ է հռչակվել, որից հետո վարչապետը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա կիրակի օրը Հովաննավանքում մասնակցել Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող սուրբ պատարագին, և թե ինչով է դա պայմանավորված»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 22.10.2025թ. Ազգային ժողովու մհետևյալ հայտարարությունն է արել՝ «Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում, և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբերեն գործում, կան բոլոր բարոյական էլ և իրավական էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը: Եվ Տեր Արամին և նրա նման քահանաներին կաջակցենք բոլոր ձևերով, որ նրանք վերականգնեն իրական հոգևոր կյանքը:» (րոպե՝19:50 – 21։10 – տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/live/MHJ6lrmW9_Y ):

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը նշել է՝ «Եվ, այո, ես կգնամ և հաղորդություն ընդունեմ: Եթե կարգալույծը կարգալույծ է արել, դա ապացույցն է, որ այդ կարգալուծության օրը Տեր Արամը եկեղուցու կողմից, եկեղեցին ժողովուրդն է, իրական օծման օրը, հենց այդ օրն է, և, որպես նոր օծված քահանա, ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլ և կանեմ դա։

Ես Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ: Եթե կարգալույծը կարգալույծ է արել, դա ապացույց է նրա՝ քահանա օծված լինելու։ Ես համարում եմ, որ հոգևոր կյանքի մեծ հավանականությամբ իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ:»: (րոպե՝ 23։20- 24։32– տեսանյութի հղումը՝ նույնը):

Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ 26.10.2025 թվականին ինքն է լինելու պատարագիչը Հովհաննավանքում, այն պարագայում, երբ այդ օրը պատարագի չէ լինելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի Տ.Սարգիս քահանայ Սարգսյանը:

23.10.2025թ. ժամը 15:00-ից հետո, Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տ.Շնորհք աբեղա Պարոնյանը հանդիպել է Ստեփան Ասատրյանին, ով հրաժարվել է կատարելու Մայր Աթոռի դիվանապետի վերոհիշյալ գրությամբ ներկայացվածը: Նշված փաստը հաստատվում է այս հղումով տեղադրված տեսանյութով՝ https://ww.youtube.com/watch?v=n5Ma3tkg8L8 :

Արագածոտնիթեմիբոլորքահանաներին 2025թ. հոկտեմբերի 26-ին (կիրակիօրը) ժամը 09:00-ինորպեսվկահարցաքննելուպատրվակովփորձելենթեմիցմեկուսացնելևՍուրբՊատարագներիկատարումըձախողել:

2025թ. հոկտեմբերի 26-ին փորձել են երկու քահանայի (այդ թվում՝ Տեր Փառենին) բերման ենթարկել, սակայն երբ համոզվել են, որ Հովհաննավանք չեն մեկնում ազատ են արձակել,

2025թ. հոկտեմբերի 26-ին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Հայր Շնորհք աբեղա Պալոյանին, սարկավագներին, խոչընդոտել են Հովհաննավանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցել, խախտելով նաև թե իմ և թե հոգևորականի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խոչընդոտումը կազմակերպվել է նաև ոստիկանների կողմից՝ սկզբում թույլ չեն տվել տրանսպորտային միջոցը մուտք գործի Օհանավանք, իսկ երբ ոտքով Հայր Շնորքի հետ միասին փորձում էինք մոտենալ Հովհաննավանքին, Ոստիկանության ծառայողները և այնուհետև նրանց հորդորով քաղաքացիական անձինք փակել են մեր ճանապարհը: Տեսանյութից ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիական անձինք կառավարվում ոստիկանության ծառայողների կողմից (Տես նաև առաջին մի քանի րոպեները): Նշված փաստը հաստատվում է այս հղումով տեղադրված տեսանյութով՝ https://www.facebook.com/share/v/14NGTBmwbG8/ :

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Մեր կարծիքով նշված փաստերը վկայում են, որ՝

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության և քննչական մարմնի ծառայողների հետ համատեղ խոչընդոտում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը, այդ թվում՝ ծեսերի կատարումը, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցում.

– զավթել են Հովհաննավանքը.

– խախտել են 26.10.2025թ. հոգևորականի և իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Նշված փաստերը առերևույթ հաստատում են հետևյալ հանցագործությունների առկայությունը՝

Ա. ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝

Անձիխղճիկամդավանանքիազատությանիրավունքիիրականացումը, այդթվում` կրոնականկազմակերպությանօրինականգործունեությունըկամկրոնականծեսիկատարումըխոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՀՀ վարչապետի, ոստիկանության և քննչական մարմինների ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքացիական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը, ինչպես նաև 2025թ. հոկտեմբերի 26-ի Անմահ և Սուրբ Պատարագի (ծեսի) կատարումը՝ Հովհաննավանքում:

Բ. ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի համաձայն՝

Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Ոստիկանության և քննչական մարմնի ծառայողների կողմից քահանաններին բերման ենթարկելու հիմքեր ստեղծելու, Հայր Շնորհքի և ուղեկցող անձանց մուտքը դեպի Հովհաննավանք տրանսպորտային միջոցով ապօրինի արգելելու, իսկ այնուհետև Հովհաննավանքին ոտքով մոտենալը արգելելու գործողություններին իրենց օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու վարքագծով կատարել են նշված հանցագործությունը, ինչով էական վնաս են պատճառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց, որը դրսևորվել է ծեսի կատարումը խոչընդոտելով, սեփականությունը հանդիսացող Եկեղեցին տիրապետելը խոչընդոտելով, ֆիզիկական անձանց ազատ տեղաշարժի իրավունքը խախտելով և Սուրբ ու Անմահ Պատարագին մասնակցելուն խոչընդոտելով:

Գ. ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ որոշ քաղաքացիական անձինք Հայր Շնորհքին և ուղեկցող անձանց մուտքը դեպի Հովհաննավանք արգելել են, ինչով էական վնաս են պատճառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց, որը դրսևորվել է ծեսի կատարումը խոչընդոտելով, սեփականությունը հանդիսացող Եկեղեցին տիրապետելը խոչընդոտելով, ֆիզիկական անձանց ազատ տեղաշարժի իրավունքը խախտելով և Սուրբ ու Անմահ Պատարագին մասնակցելուն խոչընդոտելով:

Վերը նշված հանցագործություններով խախտվել են ստորև նշված սահմանադրական իրավունքները (որոնք երաշխավորված են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայով), որոնք ինքնին էական վնաս են հանդիսանում:

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Ներկայացնելով Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, առաջարկում ենք Ձեզ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-175-րդ, 178-րդ հոդվածների կարգով ստուգման ենթարկել սույն հաղորդման փաստերը եւ հանձարարարական տալ քրեական վարույթ նախաձեռնելու համար, նույն օրենսգրքով քրեական վարույթը ընթացքը ապահովելու եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։

1] Հրապարակում է ձայնագրություն:

[2] Հրապարակում է ձայնագրություն:

[3] Հրապարակում է ձայնագրություն:

[4] Հրապարակում է ձայնագրություն:

[5] Իր էջում հրապարակում է մետաղյա ձողեր:

[6] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=9805&lang=arm