Լևոն Լևոնյանը նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ 

Լևոն Տիգրանի Լևոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2020-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2020թ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ, 

2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, 

2012-2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,

IX-XI.2012թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

ՀՀ քննչական կոմիտե