Բեյրութի վրա Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետը
Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձանին ավիահարվածի ժամանակ սպանել են լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման ավագ անդամի։ Սա մի քանի ամիս տևած հրադադարից ի վեր առաջին նմանատիպ հարձակումն է. գրում է BBC-ն։
«Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Հայթամի Ալի Թաբթաբայն իսրայելական զինվորականների կողմից ներկայացվել է որպես խմբի վետերան, որը զբաղեցրել է մի քանի բարձրաստիճան պաշտոններ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Դահիա թաղամասի խիտ բնակեցված բնակելի շենքի վրա հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել՝ 28-ը։
«Հեզբոլլահ»-ը հաստատել է Թաբթաբայի մահը՝ պնդելով, որ Իսրայելը հարվածով հատել է «կարմիր գիծը»։
Սա վերջին ամիսներին Բեյրութի հարավում Իսրայելի առաջին հարվածն է՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ անցյալ տարվա նոյեմբերին ուժի մեջ մտած հրադադարին։

