Տպավորություն է, որ Բաքվից վերադարձածները նշանակվել են Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ ու հյուպատոսներ․ Արա Պողոսյան
Ինչի՞ է իմ մոտ տպավորություն, որ Բաքվից վերադարձածները նշանակվել են Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ ու հյուպատոսներ։
Փաստորեն Հաջիևը հայ ժողովրդի վրա «փափուկ ուժ» բանեցնելու և «տեղեկատվական խայծ» նետելու համար իր սեփական հայանուն դեսպաններն ունի։
Նրանք թշնամի են, բայց ուղղակի հիանալ կարելի է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող «խելացի ուժի» տրամաբանությամբ և մշակվածությամբ։

