Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվը աղոթք բարձրացրեց կարդինալ Դոմինիկ Դուկայի համար

Նոյեմբերի 14-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Ամենայն Սրբոց եկեղեցում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարեց Պրահայի նախկին արքեպիսկոպոս, Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ կարդինալ Դոմինիկ Դուկայի մահվան կապակցությամբ:
Նոյեմբերի 15-ին Պրահայի Սուրբ Վիտի տաճարում ՀՀ դեսպանը մասնակցեց կարդինալ Դոմինիկ Դուկայի հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունը, որի ավարտին Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստյան ննջեցյալների աղոթքը։