Հայաստանն ընդգրկվել է «գիշերային կյանքի»՝ աշխարհի լավագույն 10 քաղաքների վարկանիշային ցանկում
Conde Nast Traveller-ի կազմած վարկանիշի՝ Հայաստանն ընդգրկել է «գիշերային կյանքի» աշխարհի լավագույն 10 քաղաքների ցանկում։
«Գիշերային կյանքի մասին խոսելիս Հայաստանը գուցե առաջին երկիրը չէ, որը միտքդ է գալիս, բայց իր աշխույժ մթնոլորտով, շենքերի տանիքների բարերով և զբոսաշրջիկների սիրելի գինու փողոցով հայտնի Երևանը յոթերորդ հորիզոնականում է։ Այստեղ ավելի նախանձելի է, քան հարևան Թբիլիսիում, ավելի շատ վայրերով՝ 33 գիշերային կյանքի վայրերով և 48 մթնշաղից հետո միջոցառմամբ՝ 100 քառակուսի կիլոմետրի վրա, և միջին գնահատականը՝ 4.47։ Խմիչքները նույնպես մատչելի են՝ մեկը՝ 3.40 դոլարով, իսկ բարերը փակվում են ժամը 4-ին»,- գրում է կայքը։
Ընդհանուր առմամբ, «ամենատաք գիշերային կյանքի տասնյակի» վարկանիշային աղյուսակում երկրները դասավորված են հետևյալ կերպ.
Բարսելոնա՝ 304 բար և պանդոկ 100 կմ-ում
Փարիզ՝ 317 բար և պանդոկ 100 կմ-ում
Տոկիո՝ 198 բար և պանդոկ 100 կմ- ում
Պրահա՝ 55 բար և պանդոկ 100 կմ- ում
Թբիլիսի՝ 24 բար և պանդոկ 100 կմ- ում
Սեուլ՝ 77 բար և պանդոկ 100 կմ- ում
Երևան՝ 33 բար և պանդոկ 100 կմ- ում
Բանգկոկ՝ 23 բար և պանդոկ 100 կմ- ում
Բալի՝ 3 բար և պանդոկ 100 կմ- ում
Բուդապեշտ՝ 41 բար և պանդոկ 100 կմ- ում:
Աղբյուր՝ NEWS.am

