Բուժաշխատողները հատուկ նույնականացման քարտեր կունենան

«ՀՀ Առողջապահության նախարարությունը մտադիր է բուժաշխատողների համար հատուկ ID քարտեր ներդնել,-ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարա Անահիտ Ավանեսյանը, տեղադրելով ID-ի նախատիպը։ -Բուժաշխատողների ռեգիստրի ներդմամբ նման ID քարտեր ենք նախատեսել ձեզ համար: Այն թե´ՀՀ-ում,  և թե´ այլ երկրներում կփաստի ձեր բժիշկ լինելը:

Սա նախատիպն է: Խնդրում եմ ներքևում կարծիքներ և առաջարկություններ թողնել  դիզայնի և զետեղված տվյալների առումով, դիտարկենք», – գրել է նա։