«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։

«Դերբիներում խփած բոլոր գոլերը հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», – ասված է տեսանյութին կից գրառման մեջ։