Հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը․ չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն

ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը գրում է․

Հարգելի գործընկերներ, ընթերցողներ, ընկերներ,

Շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների, աջակցության, ջերմ խոսքերի համար: Մի ջղայնացեք, իզուր մի նյարդայնացեք, միասին այս 7 տարիների ընթացքում շատ բան ենք տեսել:

Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նույնիսկ ոմանք այդ մասին հստակ հայտարարել էին:

Սրանք գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված՝ հստակ դերաբաշխմամբ՝ պաշտոնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց և դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը:

Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն: Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց…

Անկեղծ ասեմ՝ ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի՝ Հայաստանի ժուռնալիստների միության, և´ իմ ղեկավարած լրատվամիջոցի հասցեին. ամեն ինչ արձանագրված է, այդ թվում՝ անձնական բնույթի սպառնալիքներն ու AI-ով սրանց սարքած կեղծ տեսանյութերը, որոնք տարածում են պատգամավոր դարձած որոշ սուրճ եփողների, կենսագրություն չունեցող փամփլիկ ինչ-որ մականունավորների, էրոտիկ հոլովակների նախկին դերասանների, հորինված օգտատերերի ֆեյք էջերի միջոցով…

Նահատակված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկով գունավոր հեղափոխություն արած, ստով ու կեղծիքով իշխանություն զավթած, Արցախը հանձնած, 5000-ից ավելի լույս տղաների զոհաբերած, Հայաստանի տարածքներ հանձնած, թալանի ու կոռուպցիայի մեջ խրված, Հայ առաքելական եկեղեցու դեմ գարշելի արշավանք նախաձեռնած, թշնամական օրակարգերով առաջնորդվող այս խմբակից ավելին երբեք չենք սպասել:

Առաջիկայում կորոշեմ՝ իրավական որ ձևաչափով հանդես կգամ. ոչինչ, իհարկե, անպատասխան չի մնալու:

Կեղծիքի և ֆեյքնյուզի, ատելության խոսքի առաջամարտիկներ, նայե՛ք ձեզ հայելու մեջ:

Ձեր «կիրթ և կառուցողական» թուրք գործընկերներին գնացեք հերքեք. մեր հրապարակման մեջ և իրենց հղումն է տեղադրված, և դրան ձեր անդրադարձը:

Հ.Գ. Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ: Ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է: