«ՀայաՔվե»-ն Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը:

Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող մեր դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք մեր թեժ գծին`

033 978281 հեռախոսահամարով:

«ՀայաՔվեն» կապահովի´ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և կվերահսկի´ ընտրությունների թափանցիկությունը: