ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Այսօր 17։00-ին նշանակված է ԿԸՀ արտահերթ նիստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցչի դիմումների մասին օրակարգով։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

«Նիստը հնարավոր է լուսաբանել, սակայն ուզում եմ հիշեցնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի դրույթը։ Այս նիստը լուսաբանելիս պարտավոր եք պահպանել այսպես կոչված լռության օրվա կանոնները, ընտրությունների որևէ մասնակցի վերաբերյալ քարոզչության կամ հակաքարոզչության դրսևորումներ չեն կարող լինել ձեր թողարկումներում կամ հրապարակումներում։ Ուստի եթե չեք կարող պահպանել սահմանադրական օրենքի դրույթները, կոչ կանեմ ձեռնպահ մնալ նիստի լուսաբանումից՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։