Իրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»

Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այն առաջին անգամ ղեկավարել է կին-դիրիժոր Փանիզ Ֆերյուսեֆին։ Այս մասին գրում է Mehr-ը։

Երեկոյի գագաթնակետն է դարձել Արամ Խաչատրյանի «Սուսերների պարը»՝ «Գայանե» բալետից, որը դահլիճում ստեղծեց առանձնահատուկ աշխույժ մթնոլորտ։ Համերգի ավարտին դիրիժոր Փանիզ Ֆարյուսեֆին իր ելույթում համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին, հատկապես՝ իր մայրիկին։