Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել

Շաբաթ օրը Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը և ծածկել գետինը՝ մեկ ամիս ուշացումով:

Ռուսական մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների նորմայի մինչև 20 տոկոսը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։