Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ:

Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ: