Նոյեմբերի 27-30-ը Երևանում կկայանա Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը

2025 թվականի նոյեմբերի 27-ից 30-ը Երևանում տեղի կունենա Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հուշամրցաշարը կներառի արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր՝ միավորելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի 5 անդամներին և միջազգային 5 գրոսմայստերներին:

Արագ շախմատ

Արագ շախմատի մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ մեկ շրջանով։ Ժամակարգը՝ 15 րոպե ամբողջ խաղի համար` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցաշարը կտևի երկու օր՝ առաջին օրը կանցկացվի 4 խաղափուլ, իսկ երկրորդ օրը՝ 5 խաղափուլ։

Կայծակնային շախմատ

Կայծակնային շախմատի մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով: Ժամակարգը՝ 3 րոպե ամբողջ խաղի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Մրցաշարը կտևի երկու օր։

Մրցանակային ֆոնդ

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքները կհաշվարկվեն միասին՝ հետևյալ կարգով

Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր, պարտության դեպքում՝ 0 միավոր։

Կայծակնային շախմատում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ կես միավոր, պարտության դեպքում՝ 0 միավոր։

1-ին տեղ՝ 4,000 ԱՄՆ դոլար

2-րդ տեղ՝ 3,000 ԱՄՆ դոլար

3-րդ տեղ՝ 2,000 ԱՄՆ դոլար

4-րդ տեղ՝ 1,000 ԱՄՆ դոլար

5-րդ տեղ՝ 700 ԱՄՆ դոլար

Հայաստանի շախմատի ֆեդերացիան կվճարի հրավիրված 5 խաղացողների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը։