Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում

Երբ քո երկրի դժբախտությունների, կապիտուլյացիայի, մարդկային ու տարածքային կորուստների, ձախողումների և կործանարար ստերի հեղինակներից հարցազրույց ես վերցնում՝ արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում: 

Զորօրինակ՝ «…մեր զրուցակիցն իր պաշտոնավարման ընթացքում հնչեցրել է 2856 սուտ տեղեկություն, 319 ինքնահակասություն և 153 կեղծ կամ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, սակայն մենք դեռևս շարունակում ենք նրան հարցեր ուղղել»: 

(Թվերը պայմանական են, կարող է ավելի շատ լինել): 

Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան