Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել աշխարհի գավաթի 4-րդ փուլի առաջին պարտիան

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:

Շանթ Սարգսյանը նույնպես սև խաղաքարերով կիսեց միավորը Գերմանիայից գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ:

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ:

Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: