Կարևորն այն է, որ կարողացանք խոստում կորզել՝ հրապարակել բանակցային փաստաթղթերը. Սերժ Սարգսյան
Ես 3-4 օր առաջ ուղղակի շատ երկար հարցազրույց եմ տվել՝ հանգիստ, առանց ջղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցներից շատ-շատ հարցերին։
Այս մասին իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով իր հարցազրույցին հաջորդած արձագանքներին։
Անդրադառնալով 2019 թ-ին Նիկոլ Փաշինյանին համանախագահների կողմից ուղարկված առաջարկներին ու Փաշինյանի պնդումներին, թե որևէ առաջարկ չի ստացել, հիմա էլ խոստանում է «ցաք ու ցրիվ եղած փաստաթղթերը հրապարակել ու սքաներ է փնտրում դրանք պատճենելու համար»՝ Սերժ Սարգսանը պատասխանեց. «Կարևորն այն է, որ կարողացել ենք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու շուրջ։ Տեսնենք»։

