ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դանիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կլինի Դանիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա տեղեկացրել է, որ Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ:

«Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը»,-ասվում է տեքստում։