Հունական «Գաստրոնոմոս»-ի նոյեմբերյան համարը նվիրված է հայկական խոհանոցին․ ներկայացված են շուրջ 70 բաղադրատոմսեր (տեսանյութ)

Նոյեմբերյան «Գաստրոնոմոս» հայկական հիասքանչ խոհանոցը 

Կիրակի օրը լույս տեսնող «Գաստրոնոմոս»նվիրված է ոչ միայն հայերի հիանալի խոհանոցին, այլև մշակույթին և պատմությանը: Բաց մի թողեք այն: Այս մասին գրված հրատարակչության կայքում։

Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց «Գաստրոնոմոս»-ը հետևում է հայկական հարուստ խոհանոցի հետագծին՝ ժամանակի և տարածության միջով։ Թրակիայից և Կրետեից մինչև Դուրգուտի և Կոկկինիա մենք ճանապարհորդում ենք Հունաստանի հայկական համայնքներով և գրի առնում շուրջ 70 հրաշալի բաղադրատոմսեր, ինչպես նաև հայ փախստականների հուզիչ պատմություններ, որոնք Փոքր Ասիայի հույների հետ ցեղասպանությունից մածապուրծ հանգրվանել են այստեղ՝ նոր հայրենիքում։ Հրատարակությունը նվիրված է մեծ ու հպարտ ժողովրդին և նրա հարուստ խոհանոցին, որն անցնելով դժվարությունների միջոցով, կարողացել է գոյատևել՝ պահպանելով իր ինքնությունը։

Հոգեպարար, մանրակրկիտ ու նրբագեղ՝ հայկական հնագույն խոհանոցը բացահայտում է իր գեղեցկությունը համադամ խորտիկների ու անուշեղենների միջոցով, որոնք արհեստագործական հմտությամբ պատրաստված իսկական գլուխգործոցներ են։ 

Մեր նպատակը պարզապես բաղադրատոմսերի հավաքագրումը չէր մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես են այդ ավանդական ուտեստները պահպանում հայերի հավաքական հիշողությունը և կապում հաջորդ սերունդներին իրենց նախնիների հողերի հետ։ 

Այստեղ պատմությունները լցված են հուշերով, բույրերով ու համերով, որոնք շարունակվում են մինչ այսօր՝ սերնդեսերունդ փոխանցվելով։