Դատարանը մերժել է Վահան Քերոբյանին 10 տարուց ավելի վաղեմության գործով կալանավորելու միջնորդությունը
Նախկին նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հոգատար մարդիկ,
Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասy տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրով»,- գրել է նա։

