Արցախի թեմը երեխաների համար դասընթաց է կազմակերպում
Արցախի թեմից հայտնում են՝ թեմի «Ընծա» կենտրոնը մեկնարկում է մանրանկարչության դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել ցանկացողները՝ 12 տարեկանից սկսած։
Դասերը անց են կացվելու յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը 16։00-ին, Բաղրամյան 59Գ հասցեում։
Մասնակցության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 99 716 073:

