Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Նոյեմբերի 8-ից Պարոնյան փողոցից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

