Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք` 2 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել է պաշտպան Պետրոս Պետրոսյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի խումբ հոգևորականների տներում։

