Մայիսի 25-ից կմեկնարկեն Երևան-Բաթումի-Երևան չվերթներ

2026թ. մայիսի 25-ից Flyone Armenia-ն մեկնարկելու է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթներ:

Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը: