Ռուսաստանը միշտ արել է ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար․ Շոյգու

Մոսկվան նշանակալի ներդրում է ունեցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի՝ դեռևս վերջնական չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակն այնտեղ ավելի կայունանա, և ի վերջո խաղաղություն լինի», – ասել է Շոյգուն։